Իրանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ էներգիայի փոխանակման հարցում: Այս մասին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Նրա խոսքով, «երկու երկրների լայն հնարավորությունները ընդգծում են համագործակցությունը քաղաքական մակարդակի հասցնելու անհրաժեշտությունը»:

«Իրանը բարձր է գնահատում է Սեւ ծովի հետ կապը Հայաստանի եւ Վրաստանի տարածքների միջով, այս համատեքստում կարեւոր նշանակություն ունի Հյուսիս-հարավ միջանցքը եւ Թեհրանը պատրաստ է տեխնիկական եւ ինժեներական ծառայությունների տեսանկյունից ավարտել այս միջանցքը եւ ավտոմայրուղին»:

 «Ռոհանին նաեւ կոչ է արել ամրապնդել համագործակցությունը երկու երկրների մասնավոր հատվածի միջեւ: «Մենք պատրաստ ենք խրախուսել մասնավոր հատվածին` Հայաստանում բիզնեսին մասնակցելու եւ հայաստանյան ընկերություններում ներդրումներին նպաստելու համար»: