Հանձնաժողովի վերջնական եզրակացությունը չպետք է օգտագործվի քաղաքական նպատակների համար: Այս մասին սեպտեմբերի 26-ին Ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարների ապօրինի գաղտնալսման  հետաքննության խորհրդարանական ժամանակավոր  հանձնաժողովի նիստին հայտարարեց «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

 Նա ընդգծեց, որ չափազանց կարեւոր է հանձնաժողովի աշխատանքի նպատակների հստակեցումը: «Պետք է հատկապես նշել, որ հանձնաժողովի ստեղծումը քաղաքական նպատակներ չի հետապնդում, եւ վերջնական եզրակացությունը չի օգտագործվի նույն քաղաքական նպատակների համար», - ասաց Բագրատյանը:

 Հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Գեւորգ Կոստանյանը համաձայնեց  ներկայացված փաստարկների հետ, ավելացնելով, որ այդ հարցը նույնիսկ քննարկման ենթակա չէ: