Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Շնորհավորանքում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանին ու Իտալիային միշտ միավորել է բազմադարյա ավանդույթ ունեցող բարեկամությունը, որը հիմնված է միասնական արժեքների եւ մեր ժողովուրդների արգասավոր փոխգործակցության վրա:
Դա է մեր երկրների միջեւ ամուր եւ հնարավորություններով լի համագործակցության հիմքը, որը միաժամանակ խրախուսում է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ երկխոսությունը»: