Սկրիպալների դեմ մահափորձի մեջ մեղադրվող Ռուսլան Բոշիրովի իսկական անունը Անատոլի Չեպիգա է։ Այս մասին, «Մեդուզա»-ի փոխանցմամբ, ասվում է Bellingcat-ի եւ The Insider-ի հետաքննության երրորդ մասում։

Պարբերականները հաստատում են, որ «Ռուսական անձնագիր» համակարգում 1979 թ․ ապրիլի 5-ին ծնված Անատոլի Չեպիգայի լուսանկարում նույն ինքը Ռուսլան Բոշիրովն է։

Ըստ հետաքննության տվյալների՝ Անատոլի Չեպիգան ծնվել է Ամուրի մարզում։ Ավարտելով Հեռավորարեւելյան բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանը՝ նա ծառայության է անցել ՀԳՎ-ի հատուկ նշանակության 14-րդ ջոկատում։ Չեպիգան երեք անգամ գործուղվել է Չեչնիա եւ ունի գնդապետի կոչում։ 2014թ․ Պուտինը նրան շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում՝ խաղաղարար առաքելությունում մասնակցության համար։ Ըստ The Insider-ի՝ հավանաբար խոսքն Ուկրաինայի մասին է։