Միքայել Հարությունյանին այս պահին որեւէ երկրում հայտնաբերելու վերաբերյալ տեղեկատվություն մենք չունենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Մեր հարցին, թե ի վերջո պարզվե՞ց, որ երկրի քաղաքացի է Միքայել Հարությունյանը, գլխավոր դատախազը նշեց, որ այդ ուղղությամբ ստուգողական աշխատանքներ են կատարվում։

Նշենք, որ ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Միքայել Հարությունյանն ՌԴ քաղաքացի է, իսկ Ռուսաստանը չի պատրաստվոյմ նրան արտահանձնել Հայաստանին։

Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել 2008 թվականի մարտին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Ավելի ուշ ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին, որ ռուսական կողմն իր տարածքում դադարեցրել է Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։