Մարդու իրավունքների եվրոպական դատարանը PKK–ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի փաստաբանների հայցը մերժել են։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ–ը միաձայն որոշում է կայացրել մերժել դեռեւս 2010 թվականին Աբդուլլահ Օջալանի փաստաբանների հայցը բանտում Աբդուլլահ Օջալանի նկատմամբ վատ վերաբերմունքի հետ կապված։

Որոշման մեջ նշվել է, որ փաստաբանները որեւէ ապացույց չեն ներկայացրել, որ բանտում Աբդուլլահ Օջալանի նկատմամբ բռնություն է տեղի ունեցել կամ նրա բանտային պայմանները ոչ բարվոք են։