Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Ո´չ, չի շարունակի»,– ասել է փոխարտգործնախարարը՝ անդրադառնալով Միքայել Մինասյանին հետ կանչելու մասին հարցին։

«Դա վարչապետի որոշումն է»,- հավելել է փոխարտգործնախարարը՝ խոսելով դեսպանին հետ կանչելու հիմքերի մասին։