Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու առնչությամբ։

Ներկայումս Դուշանբեում անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների առաջնորդների՝ նեղ կազմով նիստը։

NEWS.am–ի թղթակիցը Տաջիկստանից հայտնում է, որ այս ձեւաչափում նախատեսվում է մտքեր փոխանակել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին, ինչպես քննարկել ԱՊՀ–ում նախագահության հարցեր, ԱՊՀ պետության ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման տեղն ու ամսաթիվը։

Ընդլայնված կազմով նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել մի շարք հարցեր՝ ուղղված ԱՊՀ գործունեության հիմնական ուղղությունների հետագա զարգացմանը։