Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները սպասելի էին, քանի որ նախկինում իշխող ՀՀԿ-ն դրանց չէր մասնակցում: Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նա ափսոսանք  հայտնեց, որ ընտրություններին մասնակցող շատ կուսակցություններ փորձում էին ապացուցել, որ ոչ մի կերպ կապված չեն Հայաստանի նախկին իշխանությունների, եւ, մասնավորապես, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Իսկ դա շատ հաճախ չէր համապատասխանում իրկանությանը:

 «Իմ քայլը» դաշինքը հեշտությամբ կարողացավ նրանց ներքաշել: Նա  խաղի իր պայմանները մտցրեց, չամաչելով այն փաստից, որ  իրենց նախընտրական ցուցակում կային մարդիկ, որոնք նախկինում եղել են ՀՀԿ անդամներ», - եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններում 44 տոկոսից  պակաս մասնակցությամբ «Իմ քայլը» դաշինքը  ձայների ավելի քան 81 տոկոս էր հավաքել: