Նիկոլ Փաշինյանը 5 օրվա մեջ փոխում է իր դիրքորոշումները, մենք պատրաստ չենք այդ արագությամբ դիրքորոշում փոխելու։  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28–ին, NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե վարչապետ Փաշինյանը որոշի Խորհրդարանի ինքնալուծարման հնարավորություն տվող Սահմանադրական փոփոխություններ բերել ԱԺ, արդյո՞ք ՀՀԿ–ն կողմ կքվեարկի։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթը 1 տարում պիտի անենք՝ ինչո՞ւ, որովհետեւ կան նաեւ արտախորհրդարանական ուժեր, որոնք պետք է պատրաստվեն, Ընտրական օրենսգիրքը քննարկելու ժամանակահարտված է պետք, եթե ոչ՝ այս ամենը չի նպաստելու ժողովրդավարությանը»,–ասաց ՀՀԿ պատգամավորը։

Համեմատության համար նա նշեց. «ՀՀԿ–ն ճանապարհ անցնելիս միայնակ չէ որոշում կայացրել, ամեն ինչ արել է, որ դրանք լինեն կոնսենսուսով, սա է ժողովրդավարական ուղին։ Եթե հիմա որեւէ ուժ ցանկանում է միայնակ գործել, երեւի թե մենք դա պետք է թույլ չտանք, որովհետեւ մեր երկրում պետք է լինի բազմակարծություն»։

ՀՀԿ պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ քաղաքական դաշտը ամայանում է. «Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ լրատվական ռեսուրսը, քարոզչական ռեսուրսը դրել եւ պայքարում է բոլոր այն ուժերի եմ, որոնք կարող են երբեւիցե տեղ գրավել Խորհրդարանում եւ առհասարակ քաղաքական կյանքում, դա անթույլատրելի է»։

Հրացին՝ հնարավո՞ր է դժվարությունները միավորեն իշխող ուժից վիրավորված քաղաքական ուժերին, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Երբեք ոչինչ չի կարելի բացառել»։