Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր՝ սեպտեմբերի 29–ին, շարունակվում է «Բարգավաճ Հայաստան կուսակցության» լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի կողմից ներկայացրած դիմումի քննարկումը։

ԲՀԿ–ն դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով վարույթ հարուցել այն բանի համար, որ «Անկախ դիտորդը» սեպտեմբերի 22–ին՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը (լռության օրը) ասուլիս է հրավիրել եւ հակաքարոզչություն իրականացրել՝ խախտելով օրենքը։

Նախօրեին շուրջ 2 ժամ տեւած նիստը հետաձգվել էր եւ որոշում էր կայացվել շարունակել այսօր։