«Հետաքննությունների կառավարման կենտրոնի» լրագրող Սերգեյ Կանեւը, որը բացահայտել է Ալեքսանդր Պետրովի ու Ռուսլան Բոշիրովի իրական ինքնությունը, ստիպված է լքել Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է Lenta.ru–ն՝ վկայակոչելով «Պրոյեկտ» պարբերականին եւ իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ երկիրը լքելու պատճառը քրեական հետապնդման մտահոգություն է եղել։  Նրան իբր կարող են մեղադրել ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինի դեմ ահաբեկչություն պատրաստելու, իսկ, մասնավորապես, պետության ղեկավարի ավտոշարասյան երթուղին պարզելու փորձի մեջ։

Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթյան երկրներից մեկում։

Bellingcat-ի եւ The Insider-ի հետաքննության արդյունքում պարզվել է ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը՝ Յուլիային թունավորելու մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովի ու Ռուսլան Բոշիրովի իրական ինքնությունը։ Հետաքննության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ Բոշիրով անվան ներքո թաքնվում է ԳՀՎ-ի գնդապետ Անատոլի Չեպիգան։