Կոտայքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 30-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 01:40-ի սահմաններում Lexus մակնիշի 35 RX 380 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ. Քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հտկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն աղբյուրին հայտնել են, որ ևս մեկ վիրավոր կա. իրավապահները պարզում են նաև այս տեղեկությունը: