Սեպտեմբերի 30-ին, ժամը 04:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Իբիցա» հյուրանոցային համալիրի շոգեբաղնիքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:57-ին, մարվել՝ 05:03-ին: Տուժածներ չկան:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 18/5 հասցեում գտնվող «Իբիցա» հյուրանոցային համալիրի առաջին հարկում ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը (9 քմ) և ջերմահարվել՝ սրահի առաստաղը (մոտ 70 քմ):