Հայտնի են Երեւանի նորընտիր ավագանու ԲՀԿ խմբակցության 5 անդամների անունները:

ԲՀԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ ԲՀԿ ավագանու խմբակցությունում կընդգրկվեն մասնավորապես, հետևյալ թեկնածուները.

1. Արման Աբովյան- խմբակցության ղեկավար, քաղաքագետ, Ուկրաինայում ՀՀ դեսպանի խորհրդական

2. Միքայել Մանրիկյան- ԵՊԲԺ պրոֆեսոր, դասախոս 3. Արմեն Ներսիսյան- «Համերաշխություն» ՀԿ նախագահ

4. Մարկոս Հարությունյան-«Թամ-Սամ» ՍՊԸ շուկայի զարգացման տնօրեն

5.Հռիփսիմե Առաքելյան-լրագրող, Կամերային թատրոնի տնօրեն։

Ըստ էության, ԲՀԿ ցուցակից ինքնաբացարկ են հայտնել ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցնող հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը, նաեւ ծանրորդ Նազիկ Ավդալյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի 65 մանդատից 57-ը բաժին է հասել «Իմ քայլը» դաշինքին, 5 մանդատ՝ ԲՀԿ-ին եւ 3 մանդատ՝ «Լույս» դաշինքին: