Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 12:30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչութւան օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա:

Shamshyan.cm-ի փոխանցմամբ, այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Հայկ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանութունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: