Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռեւս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գեւորգ Սուրենի Հարոյանը:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: