Վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ եկավ Բաղրամյան պողոտա։

NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ այստեղ հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու որոշման դեմ։

«Ես հիմա կգնամ Բաղրամյան 26–ի իմ աշխատասենյակ, այնտեղ շատ կարեւոր գործ ունեմ անելու, կանեմ եւ կվերադառնամ»,– հավաքվածներին ասաց Նիկոլ Փաշինյանը։