Ես չգիտեմ, թե խմբակցություններն ինչ քաղաքական համաձայնության կգան, ես քաղաքական գործընթացներին չեմ մասնակցում, բայց բազմիցս ասել եմ, որ ինչ քաղաքական որոշման էլ հանգեն, դա լրջագույն իրավական գործընթացներ է իր մեջ ներառում՝ թե՛ կազմակերպչական, թե՛ օրենսդրական, թե՛ գործնական կիրառման առումով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետներին:

Նրա կարծիքով, այդ հարցում դեռեւս լուրջ հիմքեր պետք է ստեղծվեն, եւ միայն քաղաքական հայտարարություններ անելու եղանակով ընտրական գործընթացի կազմակերպումը ուղղակի հնարավոր չէ:

«Եթե կազմակերպչական բնույթի հարցերը պատշաճ օրենսդրական եւ գործնական, ապահովեն, քաղաքական որոշումը կարող է իրագործվել»,- ընդգծեց Կոստանյանը: