Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոշտ է պատասխանել ՀԳՎ-ի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Սոլսբերիում թունավորման մասին հարցին՝ տեղեկացնում է Gazeta-ն։

Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը։

«Ես երբեմն նայում եմ այն ամենին, ինչ տեղի է ունենում այդ գործի շուրջը, եւ զարմանում եմ։ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների»,- ասել է նախագահն ու առաջարկել վերադառնալ էներգետիկայի թեմային։