Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը խոստացել է, որ Լոնդոնը դաշնակիցների հետ կքննարկի, թե Ռուսաստանի դեմ ինչ նոր պատժամիջոցներ պետք է սահմանվեն՝ ի պատասխան նրա գործողությունների, որոնք նա անվանել է միջազգային նորմերի խախտում: Հանթն այս հայտարարությամբ հանդես է եկել Sky News-ի եթերում:

«Մենք մեր դաշնակիցների հետ կքննարկենք, թե ինչ նոր պատժամիջոցներ կարող են կիրառվել,- ասել է Հանթը: - Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն: Մենք նաեւ կքննարկենք, թե ինչպես է անհրաժեշտ աշխատել մեր բարեկամների եւ դաշնակիցների հետ, որպեսզի դիմակայենք այդ կիբեռհարձակումներին»:

Ռուսաստանը հետեւողականորեն հերքել է արեւմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները Մոսկվայի կողմից միջազգային նորմերի խախտման, այդ թվում՝  այլ երկրների ընտրական գործընթացներին իր միջամտության, կիբեռհարձակուների անցկացման եւ Սոլսբերիում թունավորմանը մասնակցության մասին: