Քալիֆորնիական Vonnen Performance ընկերությունը շարժիչների լրակազմ է ներկայացրել Porsche 911-ի, Cayman-ի եւ Boxster-ի համար, որոնք սպորտային մեքենաները վերափոխում են հիբրիդների: Վերջնամշակումից հետո ավտոմեքենաների զանգվածը կմեծանա ընդամենը 50 կգ-ով, իսկ հզորության մեծացումը կկազմի 177 ձիաուժ եւ 200 Նմ պտույտի պահ, փոխանցում է Motor-ը:

Թափանիվի փոխարեն Porsche-ում տեղադրվում է էլեկտրական գեներատոր-շարժիչ, կառավարման սեփական բլոկ, մեկ կՎտ/ժամ տարողությամբ մարտկոց եւ ինվերտոր: Էլեկտրաշարժիչի աշխատանքը կարգավորվում է կախված ավտոմեքենայի արագությունից, ծնկալիսեռի պտույտների քանակից եւ աքսելատորի ոտնակների դիրքից: Կառավարման բլոկի ներկառուցված ծրագրային ապահովումը կարելի է թարմացնել սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով:

2012 թվականի եւ ավելի վաղ արտադրության ավտոմեքենաների համար լրակազմի արժեքը նվազագույնը 75 հազար դոլար է: