Toyota ավտոընկերությունը հետ է կանչում ավելի քան 2,4 մլն ավտոմեքենա՝ տեղեկացնում է Deutsche Welle-ը։

Անսարքությունները կապված են հիբրիդային համակարգի հետ, ինչը կարող է շարժիչի աշխատանքի խափանման պատճառ դառնալ։

Ճապոնական ընկերությունը հայտնել է, որ այդ անսարքության ՃՏՊ չի գրանցվել

Հետ են կանչվում Prius եւ Auris մոդելները, որոնք արտադրվել են 2008թ․ հոկտեմբերից 2014թ․ նոյեմբերը։

Սեպտեմբերին Toyota-ն հետ էր կանչել Prius մոդելի մոտ մեկ միլիոն ավտոմեքենա՝ հրդեհի բռնկման վտանգի պատճառով։