ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ լավ հարաբերությունների վերականգնման հույս ունի թեժացող լրտեսամոլության ֆոնին, հայտնում է «Ռոսիա» հեռուստաալիքը:

«Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում»,- հայտարարել է նա «Ռոսիայի» եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե նախկինում ֆաշիզմի դեմ միասին պայքարող երկրները արդյոք կհաղթահարե՞ն հարաբերություններում առաջացած դժվարությունները՝ թեժացող լրտեսամոլության ֆոնին:

Նարիշկինը հաղորդավար Սերգեյ Բրիլեւին է փոխանցել «Լեդոռուբ» գործողության մասին գաղտնազերծված փաստաթղթերը, ներառյալ գործողության մասնակիցների մասին, «որոնք միավորվել էին ֆաշիզմի դեմ պայքարի ընդհանուր գաղափարով», նշելով, որ հույս ունի, որ դրանք հաղորդավարի միջոցով կհրապարակայնացվեն:

«Լեդոռուբ» գործողությունը Երկրորդ աշխարհամարտի տարիներին խորհրդային հետախույզներին եւ ռադիստներին Գերմանիայի կողմից օկուպացված եվրոպական երկրներ փոխադրելու ՆԳԺԿ-ի եւ բրիտանական հետախուզության համատեղ գործողություն էր: