Hemmings աճուրդային տունը վաճառքի է հանել 1964թ․ Volkswagen Beetle ավտոմեքենան, որը մեկ միլիոն դոլար են գնահատել՝ տեղեկացնում է Motor-ը։ 

Սեւ «Բզեզին» 54 տարի առաջ ամերիկյան Պորտլենդ քաղաքում ձեռք է բերել մեխանիկ Ռուդի Զվարիչը։ Ավտոմեքենան նա գնել է, որ պահեստամասերն օգտագործի իր 1957թ․ Volkswagen Beetle-ը վերանորոգելու համար, սակայն այն նրան այդպես էլ պետք չի եկել եւ մինչ օրս կանգնած է եղել ավտոտնակում։

Ավտոմեքենան իդեալական վիճակում է, այդ թվում՝ ներկը։ Բացարձակապես բոլոր մասերը օրիգինալ են, իսկ, օրինակ, ապակու մաքրիչները, հայելիները տեղադրված չեն եւ դեռեւս գործարանային փաթեթավորման մեջ են։

1938-2003 տարիների ընթացքում թողարկվել է 21,5 միլիոն Volkswagen Beetle։