Գործարար Սամվել Մայրապետյանին այսօր՝ հոկտեմբերի 9–ին, մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին NEWS.am–ին ասաց նրա պաշտպանը։

«Այս պահին մանրամասներ չեմ կարող հայտնել։ Մեղադրանքը բացարձակապես կապ չունի Մարտի 1–ի գործի հետ»,– ասաց նա։

Պաշտպանը հայտնեց, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Քիչ անց դատարանը կքննի միջնորդությունը։

Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է որեւէ տեղեկություն չհայտնել այս քրեական գործի մասին։

Նշենք, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6–ին։