Միջազգային արժութային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանում ՀՆԱ-ի աճը տարեվերջին կանխատեսում է 6 տոկոսի մակարդակում: Այս մասին են վկայում 2018-ի հոկտեմբերի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցի տվյալները:

Ըստ ԱՄՀ-ի կանխատեսման, հաջորդ տարի ՀՆԱ-ի աճը կկազմի 4.8 տոկոս: Գնաճը տարվա ավարտին կկազմի 3 տոկոս, իսկ հաջորդ տարի կանխատեսվում է 4.4 տոկոսի մակարդակում: