Նիդեռլանդացիներ Էդվին եւ Լինզբեթ Վելդեները 50 օրից պակաս ժամկետով արշավի կմեկնեն Անտարկտիդա՝ Clean2Antarctica ֆոնդի գործընկերների աջակցությամբ կառուցված Solar Voyager ամենագնացով: Նրանք վերամշակված պլաստիկից թափք եւ արեւային մարտկոցներով սնվող ուժային սարք ունեցող ամենագնացով պետք է անցնեն 2400 կմ, հայտնում է Motor-ը:

Solar Voyager-ի թափքի հիմքն է 4000 վեցանկույն HexCores-ը: Դրանք տպագրել են 3D պրինտերով, որի համար ֆիլամենտը ստացել են նախապես մանրացված պլաստիկե շշերից: Երկու կցորդով ամենագնացը, որի ընդհանուր երկարությունը 16 մետր է կազմում, հագեցրել են 10 երկկողմանի արեւային վահանակներով եւ 6 վակուումային խողովակներով՝ ձյունը հալեցնելու համար:

Solar Voyager-ի ընդհանուր քաշը 1485 կգ է կազմում, իսկ առավելագույն արագությունը ժամում 8 կմ-ը չի գերազանցում: Արկտիկական ամենագնացն ունի ցածր ճնշման անիվներ՝ մետաղական ցանցով ուժեղացվող, ինչպես նաեւ ջերմությունը խնայող ապակեպատմամբ: Կցորդներում կա 47 օրվա սնունդի պաշար: