Հայաստանի կառավարության այսօրվա նիստում կնշանակվեն Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Լոռու մարզերի մարզպետները:

Ըստ ներկայացված նախագծերի, Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը կզբաղեցնի Գնել Սանոսյանը, Վայոց Ձորինը՝ Տրդատ Սարգսյանը, իսկ Լոռու մարզինը՝ Անդրեյ Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ աշխատանքից ազատում ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական մարզպետներին, որոնք թվով 6-ն էին:

Այս նշանակումներից հետո թափուր են մնում Արագածոտնի, Արմավիրի եւ Սյունիքի մարզպետների պաշտոնները: