Facebook WhatsApp-ի խոցելիությունը հաքերներին հնարավորություն է տվել վերահսկողություն սահմանել օգտատերերի հաշիվների վրա, երբ նրանք պատասխանել են տեսազանգերին՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ZDnet եւ The Register կայքերը։

Apple եւ Android սմարթֆոններում WhatsApp-ի խնդիրը հայտնաբերվել է օգոստոսի վերջին եւ Facebook-ի կողմից վերացվել՝ հոկտեմբերի սկզբին։ Facebook-ի ներկայացուցիչները դեռեւս չեն պատասխանել դրա հետ կապված հարցերին։

Վերջին տարիներին Facebook-ը բախվել է անվտանգության հետ կապված մի շարք խնդիրների։ Անցյալ շաբաթ ընկերությունը հայտնել էր անվտանգության համակարգում ամենալուրջ բացթողնման մասին, որը վերաբերում էր 50 մլն օգտատերերի հաշիվներին։