Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 10-ին` ժամը 17:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Շահումյան գյուղի եկեղեցու մոտակայքում` ջրանցքում, դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել 56-ամյա Սամվել Մկրտչյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: