Մեծ Բրիտանիայում հայտնի զբոսաշրջային ծովափնյա վայրերում զբոսանավակները անդառնալի վնաս են հասցնում ծովաձիերի  պոպուլյացիային, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Daily Mail-ին:

Դորսետում ծոցը միակ տեղն է, որտեղ նկատվել են ծովային արարածների երկու տեսակները, որոնք բնակվում են Անգլիայի ափերին:

Գիտնականները հայտարարում են, որ հենց խարիսխներով նավակներն ու մոտորանավակներ են առաջացնում ալիքներ, որոնք էլ ծովի հատակից մաքրում են ծավաձիերի համար սնուցող շերտը:

Այժմ ձեւավորվել է նախաձեռնողական խումբ, որի մասնակիցները դիմել են կառավարությանը մոտ 6 ֆուտբոլային դաշտի մակերեսի չափով պահպանվող ծովային գոտի ստեղծելու խնդրանքով: