«Մեգաֆոն» ՀԲԸ տնօրենների խորհուրդը ընկերության գործադիր տնօրեն Գեւորգ Վերմիշյանի թեկնածությունը հաստատել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում՝ 3 տարի ժամկետով, հայտնել է օպերատորը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Շուրջ 20 տարի «Մեգաֆոնում» աշխատած Սերգեյ Սոլդատենկովը որոշել է մինչեւ պայմանագրի ավարտը ընկերությունից հեռանալ:

Նոր պաշտոնում Վերմիշյանի թեկնածությունը նոյեմբերի 13-ին կքննարկեն բաժնետերերը:

Սոլդատենկովը «Մեգաֆոնի» ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2003 թվականի ապրիլից 2012 թվականի ապրիլ, նա կրկին ընկերություն է վերադարձել եւ այն ղեկավարել 2016-ին:

2011 թվականից Վերմիշյանը զբաղեցրել է գլխավոր տնօրենի ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնը: Մինչեւ «Մեգաֆոնում» աշխատելը՝ 2007-ից մինչեւ 2011 թվականի հունիս ժամանակահատվածում նա «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայում համակարգել է կորպորատիվ ֆինանսների բլոկը: 2002-ից մինչեւ 2007 թվականն աշխատել է «ԼՈՒԿՕՅԼ» ընկերությունում եւ անցել է վերլուծաբանից մինչեւ բանկերի ու ֆինանսական շուկայի հետ աշխատանքի վարչության կորպորատիվ փոխառությունների ղեկավարի տեղակալ ճանապարհը:

«Մեգաֆոնը» բջջային կապի մեծությամբ երկրորդ ռուսական օպերատորն է, նրա բիզնեսի 99 տոկսը բաժին է ընկնում ՌԴ-ին: