Հայկական հողի վրա ամեն ինչ մեզ ստիպում է  հիշել  մեկ ու կես միլիոն զոհերի մասին: Այս մասին հայտարարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը՝ ելույթ ունենալով Երեւանում անցկացվող 17-րդ գագաթաժողովին:

Միկաել Ժանի բնորոշմամբ Ցեղասպանությունը մեթոդական սպանության դրսեւորում էր:

 «Այժմ ես մտածում եմ բոլոր զոհերի մասին՝ կանանց եւ երեխաների, բայց նաեւ նրանց մասին, ում հաջողվել է փրկվել: Ուզում եմ ասել, որ Հայաստանն այսօր ողջ ու հարուստ  է, հարուստ է նաեւ իր սփյուռքով, որի ներկայացուցիչներից մեկը Շառլ Ազնավուրն էր», - նշեց Միկաել Ժանը: