«Թղթակիցներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը կոչ է անում նշանակել լրագրողների պաշտպանության հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ նշելով, որ 2018 թվականին աշխարհում սպանվել է լրատվամիջոցների 56 ներկայացուցիչ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Կազմակերպության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում իր մասնագիտական գործունեության համար 56 լրագրող է սպանվել: 2017 թվականին սպանվել էր լրատվամիջոցների 55 ներկայացուցիչ: Լրագրողների մեծ մասը կյանքից զրկվել է հակամարտության գոտիներում:

Աֆղանստանում, որտեղ առավել մեծ թվով լրագրողներ են զոհվում, 2018 թվականին սպանվել է 13 լրագրող: Աֆղանստանին հաջորդում է Եմենը, որտեղ 5 լրագրող է սպանվել: Լրատվամիջոցների 2-ական ներկայացուցիչներ են սպանվել Պակիստանում, Պաղեստինում եւ Սիրիայում: Սիրիայում իրենց մասնագիտական գործունեության համար սպանված թղթակիցների թիվը վերջին տարում նվազել է: Միաժամանակ, կազմակերպության տվյալներով, 9 լրագրող սպանվել է սիրիական հակամարտության հետեւանքով:

Տարեսկզբից լրատվամիջոցների 29 ներկայացուցիչներ (52 տոկոս) սպանվել են ռազմական գործողությունների գոտիներում: