Հարավային Աֆրիկայի առափնյա ջրերում սուզորդները նկարահանել են մեծ սպիտակ շնաձկան հարձակումը փոքրի վրա:

Երկու գիշատիչները լողացել են դեպի խայծը եւ սկսել են կռվել կերի համար: Տեսանյութւոմ երեւում է, ինչպես է ավելի մեծ շնաձուկը կերը կուլ տալու անհաջող փորձ անում, բայց անհաջողության մատնվելով, հարձակվում մոտակայքում սպասող մրցակցի վրա:

Փոքր շնաձուկը սակայն լուրջ վնասված չի երեւում, նշանակում է նրա համար ամեն ինչ լավ ավարտ է ունեցել, գրում է  Life-ը: