Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ՝  Բրիջիթ Մակրոնի հետ այս պահին ճաշում է «Cascade Royal» սրճարանում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահի հետ ճաշում են նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, ֆրանսիացի հյուրեր: Նրանք համտեսում են ֆրանսիացի խոհարարի պատրաստած ուտեստները, այդ թվում ֆրանսիական գինիներ: