Ֆրանսիական Բորդո քաղաքի հիվանդանոցում տղամարդը առնվազն երկու շաբաթ ներկայացել է որպես բժիշկ մինչեւ նրան ոստիկանությունը կձերբակալեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով France 3 հեռուստաալիքը։

Ֆրանսիացին շուրջ 50 տարեկան էր, անունը չի նշվում։ Նա գողացել է բժշկի հագուստ եւ ստետոսկոպը եւ առնվազն երկու շաբաթ ներկայացել է որպես բժիշկ Pellegrin հիվանդանոցում։ Երբ «գործընկերները» նրան հարցեր են տվել, նա պատմել է, թե իբր եկել է այլ ստորաբաժանումից։

 «Ի վերջո, նրան նկատել են հիվանդանոցի անվտանգության ծառայությունը, ձերբակալել ու կալանավորել են»,–հայտնում է հեռուստաալիքը։  Ոստիկանությունում հարցաքննությանը ձերբակալվածը խոստավանել է մեղքը։ France Bleu–ի փոխանցմամբ՝ նա պատմել, որ ամբողջ կյանքում երազել է բժիշկ դառնալ։

Պացիենտներին, որոնց հետ առնչություն է ունեցել «բժիշկը», չի հաջողվել պարզել։ Ներկայումս նա կալանքից ազատ է արձակվել, սակայն առջեւում դատավարություն է նրան սպասվում։