Եվրոպական խորհրդարանի՝ շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովը կողմ է քվեարկել պլաստիկ արտադրանքների օգտագործման, այդ թվում՝ մեկանգամյա օգտագործման սպասքի արգելքին, գրում է Life–ը։

Եվրոպական խորհրդարանի հաղորդագրությունում նշվում է, որ պլաստիկ ափսեները, սեղանի հավաքածուները եւ այլ արտադրանքներ, որոնք կազմում են ծովային թափոնների 70 տոկոսը, նախատեսվում է 2021 թվականից արգելել ԵՄ շուկայում։

Այն արտադրանքների օգտագործումը, որոնց այլընտրանք չկա, ԵՄ–ում ցանկանում են սահմանափակել 2025 թվականից։

Տվյալ առաջարկները քվեարկության կդրվեն խորհրդարանի լիագումար նիստին, որն կանցկացվի հոկտեմբերի 22–25–ը։