Փորձագետները կազմել են զբոսաշրջիկների համար ամենաթանկ քաղաքների ցուցակը։ Վարկանշով առաջին տեղում Դուբայն է, որտեղ զբոսաշրջիկները միջինը 537 դոլար են ծախսում՝ տեղեկացնում է Mastercard-ի կայքը։

Երկրորդ տեղում Փարիզն է, որտեղ զբոսաշրջիկները միջինը 301 դոլար են թողնում։ Առաջին եռյակը սահմանափակում է Սինգապուրը՝ 286 դոլարով։

Հնգյակում են Սեուլը՝ 181 դոլար, եւ Բանգկոկը՝ 173 դոլար։ Բացի այդ, ամենաթանկ քաղաքների վարկանշային ցուցակում են հայտնվել Տոկիոն՝ 154 դոլար, Լոնդոնը՝ 153 դոլար, եւ Նյու Յորքը՝ 147 դոլար։

Նշվում է, որ ցուցակը կազմելու համար Mastercard-ն օգտագործել է զբոսաշրջիկների վճարման գործողությունները աշխարհի 162 քաղաքներում։