Այդ հարցի շուրջ ես ելույթ եմ ունենալու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Ազնավուր» կենտրոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ստորագրելու է ԱԺ-ի կողմից ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի աղմուկ հանած օրինագիծը:

«ժամանակը կգա բոլորին կպատասխանեմ: Այն ամենը, ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ կապված Ազգային ժողովի հետ, ես հայտարարել եմ, որ միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհն է՝ օրենքի, օրինականության եւ իհարկե Սահմանադրության սահմաններում:

Արտերկրից վերադառնալուց հետո սկսել եմ իմ հանդիպումները եւ վարչապետի հետ, եւ ԱԺ նախագահի եւ խորհրդարանում ներկայացված կուսակցությունների հետ այն նպատակով, որպեսզի անցումը եւս մեկ անգամ տեղի ունենա Սահմանադրության եւ օրենքի սահմաններում»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը: