Քեմբրիջի ու Հարվարդի համալսարաններից գիտնականները հրապարակել են Սթիվեն Հոքինգի հետ համահեղինակած վերջին գիտական հոդվածը, որը գրվել էր նշանավոր ֆիզիկոսի մասնակցությամբ։ Վերջին աշխատանքում Հոքինգն ու նրա գործընկերները պատմում են, թե ինչ պոտենցիալ յուրահատկություններ են ձեռք բերում որոշակի առարկաներ սեւ խոռոչ ընկնելուց հետո, փոխանցում է Life–ը։

Քեմբրիջի համալսարանից ֆիզիկոս եւ տեսաբան, ինչպես նաեւ վերջին աշխատանքի համահեղինակ, պրոֆեսոր Մալքոլմ Փերրին նշել է, որ այս թեմայի շուրջ Սթիվեն Հոքինգը աշխատել է վերջին 40 տարում։ Վերջին գիտական հոդվածում Հոքինգը եւ նրա գործընկերները փորձել են պարզել, թե ինչպես կարող է սեւ խոռոչում տեղակայված օբյեկտի մասին տեղեկությունը պահպանվել ու վերականգնվել այն պայմանում, որ սեւ խոռոչը ունի «կյանքի սահմանափակ շրջափուլ եւ ժամանակի հետ անհետանում է»։

Հիշեցնենք, որ անգլիացի ֆիզիկոս տեսաբանը մահացել է 76 տարեկանում։