«Սոյուզ ՖԳ» հրթիռ–կրիչի վթարի պահը տեսանկարահանվել է։ Հրապարակված կադրերում արձանագրված է տիեզերական ապարատի մեկնարկի պահը։ Թռիչքի 165-րդ րոպեին լսվում է, թե ինչպես է տնօրենը ասում «կրիչի վթար», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Միջադեպը տեղի է ունեցել «Սոյուզ ՄՍ 10» օդանավի «Սոյուզ ՖԳ» հրթիռ–կրիչի մեկնարկի ժամանակ, որի սրահում  միջազգային օդակայանի նոր անձնակազմն էր՝ ռուս տիեզերագնաց Ալեքսեյ Օվչինինը եւ ամերիկացի տիեզերագնաց Նիկ Հեյգը։ «Ռոսկոսմոս»–ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ անձնակազմը վայրէջք է կատարել եւ բոլորը ողջ են։ Ղազախստանի ՆԳՆ–ում հայտարարել են, որ Օվչինինն ու Հեյգը իրենց նորմալ են զգում։