OPEC-ը 2018 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը նվազեցրել է օրական 80 հազար բարելով` մինչեւ 1,54 մլն բարել: Այս մասին ասվում է OPEC-ի զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

2019 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը օրական նվազել է 50 հազար բարելով` մինչեւ 1,36 մլն բարել:

Միեւնույն ժամանակ, 2018 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի ծավալի կանխատեսումը նվազել է  օրական 30 հազար բարելով՝ հասնելով 98,79 միլիոն բարելի, իսկ 2019 թվականին օրական 80 հազար բարելով՝ օրական մինչեւ 100,15 միլիոն բարել:

OPEC-ի զեկույցի հրապարակման արդյունքում Brent նավթի դեկտեմբեր ամսվա մատակարարման գինը նվազել է 1,95 տոկոսով ՝ մինչեւ  81,47 դոլար մեկ բարելի դիմաց: