Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում ռազմական դատարանը հինգշաբթի 17 մարդու մահապատժի է դատապարտել 2016-2017 թվականներին Եգիպտոսում եկեղեցիների պայթյունների մեղադրանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով «Youm7»–ը։ 19 դատապարտյալ ցմահ ազատազրկման են դատապարտվել, 8-ը՝ 15 տարվա ազատազրկման։

Մեղադրյալները, դատարանի տվյալներով, պատասխանատու են 82 մարդու սպանության համար։

Ձերբակալվածները մեղադրվում են ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամության, նրա բջիջները Կահիրե և Քենա նահանգում ստեղծելու և եկեղեցիներում պայթյունների պատրաստմանը և իրականացմանը անմիջական մասնակցության մեջ։

2017 թվականի ապրիլին երկու պայթյուն էր որոտացել Եգիպտոսի 2 եկեղեցիներում մի քանի ժամվա տարբերությամբ։