Մենք Սփյուռքի կողքին կշարունակենք միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարը. այս պայքարը Ֆրանսիայի պայքարն է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Ազնավուր» կենտրոնում իր ելույթում նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Չկան բառեր նկարագրելու համար այն, ինչը զգացինք այսօր առավոտյան Ցեղասպանության հուշահամալիրում։ Այլ կերպ, քան նա է ասել։ Նա, ով գիտեր Ֆրանսիան 1915-ից ի վեր դատապարտել է Ցեղասպանությունը Անատոլ Ֆրանսի ձայնով, իր նավատորմի 3-րդ էսկադրային ուղարկել փրկելու հազարավոր մարդկանց։ Նա, ով պայքարեց, որ 2001-ին Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեր Ցեղասպանությունը։

Ո՛չ, այս պայքարը չի ավարտվի։ Որովհետեւ հիշել ցեղասպանությունների մասին՝ դատապարտելով դրանց ժխտողականությունը կնշանակի պայմաններ ստեղծել դրանց կրկնությունից խուսափելու համար։ Ես խոստացել էի դա, խոստումս կկատարվի մինչեւ առաջիկա ապրիլի 24–ը, Ֆրանսիայում այս օրը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր»: