Թուրքական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող «Մեկ հույսը բավական է» սերիալում վիրավորել են չերքեզներին։

Ֆիլմի հերթական սերիայում գլխավոր դերակատարը երկխոսության ժամանակ 3–րդ անձի մասին խոսելիս՝ ասել է. «Նրա կաթը փչացած է։ Նա լրիվ չերքեզ աղջիկ է»։

Այս դրվագը կատաղեցրել է Թուրքիայում ապրող բազմաթիվ չերքեզների։ Նրանք բողոքել են, որ «չերքեզ» բառը որպես վիրավորանք է օգտագործվել եւ ֆիլմի ռեժիսորից ու հեռուստաընկերությունից ներողություն են պահանջել։