Ադրբեջանական կողմը մեկ ժամում դիպուկահար զենքերից 40-ից ավելի կրակոցներ է արձակել Արցախի առաջնագծի դիտակետի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Արցախի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը։

Նա լուսանկար է հրապարակել, որում երեւում է կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած, հակառակորդի գնդակից վիրավորում ստացած շունը եւ գրել է. «Անպատասխան կրակ: Հզորներ կրկնակի զգոն եղեք: Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից, եւ կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած շանը ուղղությամբ»: