ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է ԱՄՆ-ի Կենտրոնական բանկին` Դաշնային պահուստային համակարգին հաշվառման տոկոսադրույքի բարձրացման համար:

«Նրանք մի քիչ չափազանց խելքներին զոռ են տալիս», — Fox News-ի եթերում Դաշնային պահուստային համակարգի մասին ասել է Թրամփը:

Թրամփի խոսքով Դաշնային պահուստային համակարգը շատ ագրեսիվ է գործում եւ մեծ սխալ է թույլ տալիս տոկոսադրույքը բարձրացնելով: Նախօրեին Թրամփն ասել էր, որ ԴՊՀ-ն, իր կարծիքով «խելագարվել է»:

Չորեքշաբթի ԱՄՆ-ի հիմնական ֆոնդային ինդեքսները կորցրել են 3-ից մինչեւ 4 տոկոս՝ 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերության շարունակական աճի ֆոնի վրա, վկայում են գործարքների տվյալները:

Պետական պարտատոմսերի եւ ֆոնդային շուկայի եկամտաբերության դինամիկան, որպես կանոն, հակադարձ համեմատական են, քանի որ բարձր եկամտաբերություն ունեցող պետական պարտատոմսերը կարող են ներդրողներին ավելի ցածր ռիսկով եւ բարձր կայունությամբ շահույթի երաշխիքներ տալ՝ ի տարբերություն բաժնետոմսերի, գրում է «ՌԻԱ Նովոստին»: