Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպոտության շենք մտած եւ անհետացած  սաուդցի ընդդիմադիր լրագրողի հետ կապված անունները գաղտնի պահող թուրք իրավապահները թուրքական T24.com–ի հետ զրույցում մանրամասներ են հայտնել։

Ըստ հիշյալ թուրք իրավապահի, իրենք լավ գիտեն, թե սաուդցի լրագրող Ջեմալ Քաշըքչըն երբ է սպանվել, որ սենյակում է սպանվել եւ դիակը մասերի բաժանելուց հետո որ սենյակ են տարել։ «Եթե թույլ տան մտնենք հյուպատոսություն, գիտենք ինչ ենք անելու»,–ասել է իրավապահը։

Նշենք, որ հոկտեմբերի 2–ին ամուսնության համար որոշ փաստաթղթեր վերցնելու համար սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Քաշըքչըն մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։